Ապրիլի 22

ՏՎՅԱԼՆԵՐ։ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տվյալներ են անվանում դիտարկումների, չափումների, հետազոտությունների կամ վերլուծությունների միջոցով հավաքած տեղեկույթը։

  • ​Տվյալները կարող են լինել փաստեր, թվեր, անուններ, առարկաների նկարագրություններ և այլն։
  • ​Տվյալները սովորաբար ներկայացվում են տարատեսակ տրամագծերի (դիագրամների) կամ աղյուսակների տեսքով։
  • ​Տվյալները հավաքում են դիտման, հարցման, փորձարկման, չափման և այլ եղանակներով։

Առաջադրանքներ

Օգտվելով Վենի տրամագրում բերված տվյալներից՝ ներկայացրո՛ւ պատասխանը։

1․ IV դասարանում կա 35 սովորող։ Վենի տրամագրով ներկայացված է նրանց մասնակցությունը բանավոր մաթեմատիկայի և կերպարվեստի խմբերին։

Վենի տրամագիր (նկարագրություն):

  • ​Ձախ շրջան (Բանավոր մաթեմատիկայի խումբ)։
  • ​Աջ շրջան (Կերպարվեստի խումբ)։
  • ​Հատման հատվածում (երկուսն էլ)։

Հարցեր:

  1. ​Քանի՞ սովորող է մասնակցում միայն բանավոր մաթեմատիկային:
    12
  2. ​Քանի՞ սովորող է մասնակցում բանավոր մաթեմատիկային:
    16
  3. ​Քանի՞ սովորող է մասնակցում և՛ բանավոր մաթեմատիկայի, և՛ կերպարվեստի խմբին:
    4
  4. ​Քանի՞ սովորող չի մասնակցում ո՛չ բանավոր մաթեմատիկայի, ո՛չ կերպարվեստի խմբին:
    3

​3․ Վենի տրամագրի մեջ լրացրո՛ւ թվային տվյալները՝ ըստ պայմանի.

38, 525, 443, 165, 380, 77, 777, 555

5-ին պատիկ-525, 165, 380, 555
320-ից մեծ-525, 443, 380, 777, 555
5-ին պատիկ և 320-ից մեծ-525, 380, 555

Տրամագրի կառուցվածքը:

  • ​Շրջան 1: 5-ի պատիկ
  • ​Շրջան 2: 320-ից մեծ

Հարցեր

  1. ​Քանի՞ թիվ կա, որ 5-ի պատիկ է և միաժամանակ 320-ից մեծ:
    3
  2. ​Յուրաքանչյուր խմբում ավելացրո՛ւ 2-ական թիվ:
    5-ին պատիկ-5,0
    320-ից մեծ-321,340
    5-ի պատիկ է և միաժամանակ 320-ից մեծ-325, 330
  3. ​Վենի տրամագիրը որքանո՞վ օգնեց հարցերին պատասխանելուն:
    Շատ լավ

​4․ Անիի մտապահած թիվը 8-ի բաժանելիս առաջանում է 4 մնացորդ: Գիտենք նաև, որ այն 90-ից մեծ երկնիշ թիվ է: Ո՞ր թիվն է մտապահել Անին:
11×8+4=92

​5․ Հավասարակողմ եռանկյան պարագիծը 270 մմ է: Հաշվի՛ր այն քառակուսու պարագիծը, որի կողմը այդ եռանկյան կողմից մեծ է 45 մմ-ով:
540

6․Շուկայում խնձորի միջին գինը 570 դրամ է, իսկ տանձի միջին գինը՝ 660 դրամ: Մոտավոր որքա՞ն դրամ պետք է վերցնել մայրիկից՝ 2 կգ խնձոր և 2 կգ տանձ գնելու համար:
Խնձոր: 2×570 = 1140 դրամ

Տանձ: 2×660 = 1320 դրամ

Ընդհանուր գումարը: 1140 + 1320 = 2460 կամ 2500 դրամ

​7․Արմենուհին ունի 450 դրամ: Այդ գումարով ամենաշատը քանի՞ տետր նա կարող է գնել, եթե մեկ տետրն արժե 70 դրամ:
450:70=6 3 մնացորդ

8. Շախմատի մրցույթին աղջիկները 24-ով քիչ էին տղաներից: Քանի՞ մարզիկ էր մասնակցում մրցույթին, եթե աղջիկները 3 անգամ քիչ էին տղաներից:
Աղջիկներ-1 մաս
Տղաներ-3 մաս

3 մաս — 1 մաս = 2 մաս
24։2=12
3×12=36
36+12=48

​9․Մի խողովակով ջրավազանի մեջ 1 ժամում 500 լ ջուր է լցվում, իսկ մյուսով՝ 50 լ դատարկվում: Քանի՞ ժամ հետո ջրավազանում կլինի 27000 լ ջուր, եթե մինչև այդ այն դատարկ է եղել:
60ժ

10. Առաջին ծորակով 1 ժամում ջրավազանի մեջ կարող է լցվել 1450 լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ: Որքա՞ն ջուր կարող է լցվել ջրավազանը 2 ժամում երկու ծորակներով միաժամանակ:|
4350լ

11. Ընկույզի միջուկի 1 կիլոգրամը շուկայում 4000 դրամ է, իսկ խանութներում կրկնակի թանկ է: Միջոցառման համար պետք է գնել մեկուկես կիլոգրամ միջուկ: Շուկայից գնելու դեպքում որքա՞ն գումար կարելի է խնայել:
6000 դրամ

12․ Ալյուրը 2-ական կիլոգրամով լցված էր 15 պարկի մեջ: Պարկերից 5-ը պատռվեցին, և վաճառողը այդ պարկերի ալյուրը հավասարապես լցրեց մնացած 10 պարկերի մեջ: Քանի՞ կիլոգրամ ալյուր եղավ յուրաքանչյուր պարկում:
1կգ

​13․ 5 միկրոավտոբուս տեղափոխում էր 8-ական ուղևոր: Միկրոավտոբուսներից մեկը վնասվեց, և ուղևորները ստիպված էին հավասարաչափ վերաբաշխվել մյուս 4-ի մեջ: Քանի՞ ուղևոր եղավ յուրաքանչյուր միկրոավտոբուսում:
10

Ապրիլի 21

Պաղպաղակե դղյակը

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը,  էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:
 

Առաջադրանքներ

1 Հեքիաթից դուրս գրիր <<ամենահամեղ>> նախադասությունները։
Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:

2 Ծանոթ համակարգչային ծրագրով նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

3 Ըստ հեքիաթի մանրամասն նկարագի՛ր Բոլոնիա քաղաքը՝ նրա փողոցները, դպրոցները, կրկեսը։
Ուղակի փողոց, ուղակի դպրոց, ուղակի կրկեսը

4 Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայաթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն:
Չեմ գտել

5 Համեմատի՛ր երևակայական ու իրական քաղաքները։ Ինչո՞վ են նման, տարբեր։
Ոչմիբանով տարբեր չեն

6 Կարո՞ղ ես քեզ հետ պատահած մի անհավանական պաատմություն պատմել։ Եթե դժվար է հիշել, փորձի’ր հորինել։
Մի փոքրիկ քաղաքում, որը միշտ պատված էր մառախուղով, կար մի ժամացույցի աշտարակ։ Այդ ժամացույցը սովորական չէր․ ասում էին՝ այն ոչ թե ժամանակն էր ցույց տալիս, այլ մարդկանց որոշումները:
Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը կանգնում էր կյանքի կարևոր ընտրության առաջ, ժամացույցի սլաքները մի պահ կանգ էին առնում, հետո սկսում էին շարժվել հակառակ ուղղությամբ։ Բայց դա նկատում էր միայն նա, ում կյանքը պիտի փոխվեր։
Մի օր մի տղա՝ Արամը, բարձրացավ աշտարակ։ Նա պիտի որոշեր՝ հեռանա՞ քաղաքից, թե մնա։ Երբ նա նայեց ժամացույցին, սլաքները կանգ առան… հետո սկսեցին արագ պտտվել հետ։
Հանկարծ նա տեսավ իր կյանքի տարբեր տարբերակները՝
մեկում նա հեռանում էր ու դառնում հայտնի նկարիչ, բայց մնում էր միայնակ,
մյուսում՝ մնում էր քաղաքում, ստեղծում փոքրիկ արվեստանոց ու ապրում խաղաղ, բայց առանց մեծ հաջողության։
Արամը երկար նայեց, հետո փակեց աչքերը ու ասաց. «Ես չեմ ուզում իմանալ, թե որն է ճիշտը»։
Այդ պահին ժամացույցը կոտրվեց։ Սլաքները կանգ առան ընդմիշտ։
Քաղաքի մարդիկ վախեցան, որովհետև կարծում էին՝ առանց ժամացույցի իրենք կկորցնեն իրենց ճակատագրի ուղին։ Բայց իրականում տեղի ունեցավ հակառակը․ մարդիկ սկսեցին առաջին անգամ ինքնուրույն ընտրել՝ առանց «ճիշտ» տարբերակը տեսնելու։
Իսկ Արամը… նա ոչ հայտնի դարձավ, ոչ էլ ամբողջովին անհայտ մնաց։ Բայց ամենակարևորը՝ նա երբեք չիմացավ, թե ինչ է “կորցրել”։ Եվ հենց դա էլ նրան դարձրեց ամենաերջանիկը քաղաքում։
Ասում են՝ այդ կոտրված ժամացույցը դեռ կանգնած է աշտարակում։ Եվ եթե երբևէ դու էլ հայտնվես ընտրության առաջ, միգուցե պետք չէ նայել սլաքներին։ Միգուցե պետք է պարզապես ընտրել։

7 Հորինի՛ր նմանատիպ մի հեքիաթ << Մրգային դպրոցը>> կամ <<Պիցցա խաղահրապարակը>> վերնագրով։

Մրգային դպրոցը
Մի անգամ, հեռու մի կախարդական հովտում, որտեղ ծառերը երգում էին, իսկ քամին բույր էր բերում, կար մի անսովոր դպրոց՝ Մրգային դպրոցը։
Այստեղ սովորում էին ոչ թե երեխաներ, այլ… մրգեր։
Խնձորը ամեն օր առաջինն էր գալիս դասի․ նա կարմիր էր, փայլուն ու շատ աշխատասեր։ Տանձը մի քիչ դանդաղ էր, բայց միշտ մտածում էր խորապես։ Բանանը՝ ուրախ ու ծիծաղկոտ, երբեմն դասի ժամանակ էլ էր կատակում։ Իսկ ելակը փոքրիկ էր, բայց շատ խելացի։Դպրոցի տնօրենը՝ իմաստուն Նուռն էր։ Նա ասում էր.
— Ամեն մի միրգ ունի իր յուրահատուկ ուժը։ Կարևորը՝ գտնել այն և օգտագործել բարիքի համար։
Մի օր դպրոցում լուրջ խնդիր առաջացավ։ Հանկարծ ամբողջ հովիտը սկսեց գունաթափվել։ Ծառերի տերևները խամրեցին, իսկ քամին այլևս բույր չէր բերում։
Մրգերը հավաքվեցին մեծ սրահում։
— Պետք է փրկենք մեր աշխարհը,— ասաց Խնձորը։
— Բայց ո՞նց,— անհանգստացավ Տանձը։
— Եկեք միասին մտածենք,— առաջարկեց Ելակը։
Նուռ տնօրենը ժպտաց.
— Սա ձեր ամենակարևոր դասը կլինի։
Մրգերը սկսեցին գործել։ Խնձորը կազմակերպեց բոլորին, Տանձը մտածեց լուծման մասին, Բանանը բարձրացրեց բոլորի տրամադրությունը, իսկ Ելակը նկատեց մի կարևոր բան։
— Գույները կորել են, որովհետև մենք մոռացել ենք կիսվել մեր հյութով՝ մեր ուժով,— ասաց նա։
Այդ պահին բոլոր մրգերը ձեռք ձեռքի տվեցին (լավ, գոնե կողք կողքի կանգնեցին և սկսեցին իրենց գույնն ու ուժը փոխանցել հովտին։
Աստիճանաբար ծառերը կրկին կանաչեցին, ծաղիկները բացվեցին, իսկ քամին նորից բույր բերեց։
Այդ օրվանից Մրգային դպրոցում մի նոր կանոն ավելացավ՝
«Իրական ուժը միասին լինելու մեջ է»։
Եվ եթե երբևէ անցնես այդ հովտով, գուցե լսես, թե ինչպես են մրգերը ծիծաղում ու սովորում… միասին կամ <<Պիցցա խաղահրապարակը>> վերնագրով
։

8 Նկարի՛ր քո հորինած հեքիաթը կամ նրա հերոսներից մեկին։

Ապրիլի 21

Задание

71.  Выберите правильный вариант:

интересный… а) место; б) площадь; в) музейПлохая… а) пальто; б) книга; в) вино
высокое… а) дерево; б) спортсменка; в) баскетболистинтересные… а) экскурсия; б) люди; в) история
 любимое… а) место; б) лес; в) собакахороший… а) юрист; б) кафе; в) дома
тёплые… а) хлеб ; б) утро; в) вечераЧёрная… а) икра; б) рояль; в) пианино
умная… а) девочка; б) жираф; в) кошкимолодой… а) режиссёр; б) учительница; в) журналисты
зелёная… а) парк; б) улица; в) сумкидешёвые… а) ресторан; б) книга; б) билеты
новые… а) словарь; б) фото; в) очкитёплое… а) чай; б) море; в) вода
коричневые… а) брюки; б) шкаф; в) юбкастарая… а) площадь; б) костюм; в) метро
светлая… а) комната; б) брюки; в) кабинетглупый… а) щенок; б) курица; в) люди
вишнёвое… а) мороженое; б) торт ; в) садыголубое… а) чашка; б) вазы; в) небо
низкий… а) столы; б) диван; в) ёлкалюбимые… а) сумка; б) бабушка; в) книги
самый умный… а) люди; б) ученик; в) ученицасамое вкусное… а) чай; б) мороженое; в)  яблоки
свой… а) имя; б) квартира; в) домсамый плохой… а) этаж; б) дорога; в) метро
самая высокая… а) гора; б) баскетболист; в) зданиесвои… а) деньги; б) адрес; в) окно
 самые родные… а) человек; б) люди; в) вещьсамое хорошее… а) такси; б) фильм; в) экскурсия
эта… а) ночь ; б) утро; в) деньте… а) вещи; б) ребёнок; в) такси
то… а) окно; б) собака; в) столэтот… а) учитель; б) учительница; в) пальто
самые зелёные… а) парк; б) улица; в) садыта… а) стюардесса; б) дедушка; б) дети
Ապրիլի 21

Задание

70. Заполните таблицу:

молодой, белая, высокий, жёлтое, глупый, большое, красные, холодная, голубое, красивая, вишнёвое, коричневые, самый любимый, чёрный, низкая, хорошие, зелёная, своя, новый, серое, умные, плохой, самый дорогой, громкий, дешёвая, самое интересное, родные, свой, осенний, горячий, культурные, самое тёплое, важный, светлый, синие, главный, старая, мужской, правильный, своё, тихие, цветное.

какой?какая?какое?какие?
молодойбелаяжёлтоекрасные
высокийхолоднаябольшоекоричневые
глупыйнизкаяголубоехорошие
зелёнаявишнёвоеумные
самый любимыйсвоясероеродные
чёрныйдешёваясамое интересноекультурные
новыйкрасиваясамое тёплоетихие
плохойстарая синие
самый дорогойсвоё
громкийцветное
свой
осенний
горячий
важный
светлый
главный
мужской
правильный
 
Ապրիլի 20

Թեստային աշխատանք 3

1) Ո՞ր թիվն է համապատասխանում 3հազ․+9տ․կարգային գումարելիների գումարին։

  • 39
  • 3090
  • 3009
  • 3900

2) Նշվածներից  ո՞րը թվի գրության կարգային  միավոր չէ։

  • 1
  • 10
  • 10000
  • 200

3) Երկու թվերի գումարը 26-ով մեծ է երկրորդ թվից։ Ո՞րն է առաջին թիվը։

  • 13
  • 26
  • 52
  • 0

4) Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ թիվը։

  • 15
  • 240
  • 24
  • 30

5) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․       20դմ320սմ > 20դմ *50սմ։

  • 2
  • 8
  • 3
  • 5

6)Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 20-ով։

Կմեծանա 20-ով

2) Կմեծանա 10-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

7)Քանի՞ անգամ է 45 և 15 թվերի արտադրյալը մեծ 15-ից։

  • 30
  • 3
  • 60
  • 45

8) Քանի՞ րոպե է 2/5 ժամը։

  • 150
  • 24
  • 25
  • 35

9) Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը։

  • 5-ով
  • 5000-ով
  • 500-ով
  • 50-ով

10)5կմ7մ3դմ-ն արտահայտիր դեցիմետրերով։

50073

573

5073

5703

11)Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 20, 40, 410, 670, 800

2) 260, 240, 540, 100, 80

3) 468, 448, 321, 101, 115

4) 365, 118, 99, 79, 0

12) Հաշվիր 12սմ8մմ+5սմ6մմ   արտահայտության արժեքը։

18sm,4mm

13) Աշոտը   ունի  3 անգամ ավելի դրամ    քան Արմենը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի Աշոտը, իմանալով, որ նրանք միասին ունեն  4800դրամ։

3600

14)Տուփում  կան  10 կարմիր, 7 կանաչ և 6 դեղին փոքրիկ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։

17

15)Հավասարակողմ եռանկյան պարագիծը  27 դմ  է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
9

16)Քառակուսու մակերեսը 36 քառակաուսի մետր է։ Գտի՛ր  քառակուսու կողմը։

6

17)Հաշվիր 4200։(241-a:8)+479 արտահայտության արժեքը` իմնալով, որ  a=328:

328:8=41
(241-41)=200
4200:200=21
21+479=500

Ապրիլի 20

ՀՈՎՎԻ ՄԱՏԱՆԻՆ

Հիմա կպատմեմ մի հովվի մասին, որն իր նախիրն արածեցնում էր Հռոմից ոչ հեռու մի
հովիտում։ Ամեն երեկո, ոչխարները փարախ տանելուց հետո, նա ընթրում էր հաց ու պանրով,
պառկում անկյունում փռված ծղոտների վրա ու խորը քուն մտնում: Իսկ առավոտյան, ինչպիսին
էլ լիներ եղանակը. շոգ, թե ուժեղ քամի, անձրեւ, թե ձյուն, նա նորից իր ոչխարների ու շների հետ
գնում էր մարգագետինները: Ամիսներ շարունակ նա ապրում էր այդպես, տուն ու տեղից հեռու:
Նախանձելի վիճակ չէր։
Եվ ահա մի անգամ երեկոյան, երբ ցանկանում էր քնել իր ծղոտե անկողնում, հանկարծ
լսեց, որ ինչ-որ մեկն իրեն է կանչում:

  • Հովի՜վ, ա՛յ հովիվ:
  • -Ո՞վ է։
  • Ընկերներ են, հովի՛վ, ընկերներ։
  • Ճիշտն ասած ես այնքան էլ շատ ընկերներ չունեմ: Թերեւս միայն իմ հավատարիմ շունը:
    Ո՞վ եք եւ ի՞նչ եք ուզում։
  • Ճամփորդ եմ: Ամբողջ օրը քայլել եմ, վաղը նույնպես երկար ճանապարհ ունեմ անցնելու:
    Գնացքի տոմսի համար փող չունեմ, սոված եմ … մտածեցի՝ գուցե դու…
  • Նե՛րս մտեք, նստե՛ք: Ունեցածս միայն հաց ու պանիր է: Թե խմել ուզենաք՝ ահա կաթ կա։
    Եթե ձեռք է տալիս, խնդրե՛մ։
  • Շնորհակալ եմ, դու շատ բարի ես: Ի՜նչ համեղ պանիր է: Ի՞նքդ ես սարքել։
  • Իհարկե ինքս: Իսկ հացը քարթու է: Վաղն են թարմ հացը բերելու: Եթե այսօր արդեն վաղը
    լիներ …
  • Մի՛ անհանգստացի՛ր: Հացն էլ լավն է: Երբ ուտել ես ուզում, ավելի լավ է այսօր չոր հաց
    ուտես, քան վաղը՝ թարմ:
    -Տեսնում եմ, ստամոքսի հարցերից լավ եք գլուխ հանում…
    Ճամփորդը կերավ, կաթը խմեց: Հովիվը տեղ տվեց նրան իր ծղոտի վրա, որ նա կարողանա
    հանգստանալ: Առավոտյան նրանք արեւի առաջին շողերի հետ արթնացան:
  • Շնորհակալ եմ քեզանից, հովի՛վ:
  • Ինչի՞ համար, մի կտոր ծղոտի՞:
  • Բայց ես ավելի լավ քնեցի, քան թագավորական մահճակալին։։
  • Տեսնում եմ, քնի հարցերից էլ եք լավ գլուխ հանում…
  • Ես այնքան լավ հանգստացա,- շարունակեց ճամփորդը,- որ ցանկանում եմ քեզ մի նվեր
    տալ որպես հիշատակ:
  • Նվե՞ր։ Բայց սա… սա, ախր, մատանի է…
  • Այո՛, հասարակ երկաթե մատանի: Հիշատակի համար, ինչպես ասացի: Բայց տե՛ս,
    չկորցնես հանկարծ:
  • Կաշխատեմ չկորցնել։
  • Կարող է պետք գալ…
  • Դե՛, եթե դուք այդպես եք կարծում…
    Ու նրանք բաժանվեցին, գնացին տարբեր ուղղություններով: Հովիվը մատանին գրպանը
    դրեց եւ իսկույն էլ մոռացավ դրա մասին։ Հենց նույն գիշեր հովվի հյուղակ ներխուժեցին մինչեւ
    ատամները զինված երկու ավազակ։
  • Հապա մի գառ մորթի՛ր,- հրամայեցին նրանք հովվին,- եւ խորովի՛ր :
    Նման մարդկանց հետ, պարզ բան է, չես կարող վիճել:
  • Եվ տե՛ս, որ աղը տեղը տեղը լինի, ո՛չ շատ, ո՛չ քիչ,- պահանջեցին նրանք:
  • Հովիվը ջանաց, որ աղը տեղը լինի, եւ նրանք, փառք Աստծու, ընթրիքից գոհ մնացին: Իսկ
  • այն ավազակը, որը հրամաններ էր տալիս եւ կարծես թե նրանց պարագլուխն էր, վերջում
  • նույնիսկ ասաց.
  • Չգիտեմ որպես հովիվ ինչ արժես, բայց որպես խոհարար՝ կեցցե՛ս:
  • Կարողացածիս չափ…
    -Ճիշտ է։ Դու ի՞նչ կարող էիր անել։ Ընթրիք պատրաստել, եւ դու այն պատրաստեցիր։ Իսկ
    մե՞նք ինչ կարող էինք անել։ Ուտել այն, եւ մենք կերանք: Իսկ մնացածը հետո կլինի:
  • Ի՞նչ մնացած, չեմ հասկանում։
  • Կիմանաս, հովի՛վ, կիմանաս, քո դժբախտությունն այն է, որ դու տեսել ես մեր դեմքերը:
  • Ի՞նչ մի մեծ դժբախտություն է որ,- պատասխանեց հովիվը՝ նկատի ունենալով, որ նրանց
    տեսքն այնքան էլ այլանդակ չէ:
    Բայց ավազակը բացատրեց, որ սխալվում է:
  • Բանն այն է, թանկագի՛նս, որ դու, գյուղ վերադառնալով, անպայման կպատմես մեր
    մասին, եւ այդ ժամանակ ամեն ինչ շուռ կգա, այնպես չէ՞։ Դու կարող ես ոստիկաններին էլ
    պատմել մեր մասին, իբր՝ մեկը ծեր էր, ծուռտիկ, իսկ մյուսը երիտասրդ էր եւ քթին էլ գորտնուկ
    ուներ:
  • Բայց նրա քթին ոչ մի գորտնուկ էլ չկա:
  • Ես օրինակի համար ասացի: Բանն այն է, որ դու հիմա մեզ համար վտանգավոր ես: Բայց
    մի՛ վախեցիր, մենք քեզ համար լավ գերեզման կփորենք եւ վրան էլ ծաղիկներ կտնկենք:
  • Գերեզմա՞ն: Էդ ի՞նչ եք որոշել։
    -Ի՞նչ ես կարծում, մի՞թե մենք քեզ կենդանի-կենդանի գերեզման կդնենք:
  • Ուզում եք սպանե՞լ ինձ։
  • Ուշ ես հասկանում, հովիվ։ Ստիպված ենք սպանել քեզ: Բայց դա դժվար գործ չէ։ Մեռնելն
    ավելի հեշտ է, քան աշխատելը: Չէ՞ որ… Հե՜յ, հովի՛վ, լսի՛ր… էս ո՞ւր կորար։ Հովի՜վ… Դե՛,
    բարեկամս, դու նրան այն կողմում փնտրիր, իսկ ես՝ այստեղ: Հովի՛վ, դո՛ւրս արի, մենք
    կատակում էինք: Ոչ մեկն էլ մտադիր չի քեզ սպանել։ Դե՛, հերիք է , պահմտոցի խաղաս…. Հովի՜վ:
    Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել: Հովիվը, լսելով ավազակների սպառնալիքները, ձեռքը մտցրեց
    գրպանը, պատահաբար կպավ երկաթյա մատանուն եւ իսկույն անտեսանելի դարձավ: Նա
    մնացել էր այնտեղ, որտեղ նստած էր`կրակի մոտ: Բայց ավազակները նրան չէին տեսնում:
    Նրանք ձայն էին տալիս հովվին, փնտրում էին փարախում՝ զենքերը պատրաստ պահած, որ
  • գտնելուն պես սպանեն, բայց չէին գտնում: Իսկ հովիվը վախենալով, որ իրեն կգտնեն, նստել էր
  • անշարժ ու շունչը պահած։
  • Առաջին ավարտ
  • Վերջապես ավազակները հոգնեցին հովվին փնտրելուց եւ որոշեցին հեռանալ դեպի
  • լեռները, որտեղ գաղտնի ապաստարան ունեին: Իսկ հովիվը հոտը թողեց շան հսկողության
  • տակ, գիտեր, որ նա վստահելի պահապան է, եւ գնաց նրանց հետեւից՝ աշխատելով չաղմկել:
  • Պատահում էր որ նա ոտքը դնում էր չոր ճյուղի վրա, կամ ոտքի տակից քար էր դուրս պրծնում,
  • ավազակներն իսկույն կանգ էին առնում, անհանգիստ նայում շուրջը, բայց ոչինչ չտեսնելով՝
  • հանգստացած շունչ էին քաշում եւ շարունակում քայլել:
  • Տարօրինակ է,- վերջապես ասաց պարագլուխը,- ինձ անընդհատ թվում է, որ ինչ որ մեկը
    գալիս է մեր հետեւից:
    Մյուսը գլուխը թափահարեց իբրեւ համաձայնության նշան։
  • Բայց ոչ ոք չկա,- շարունակեց պարագլուխը։
    Մյուս ավազակը դարձյալ համաձայնեց: Նա, որպես կանոն, երբեք չէր հակաճառում
    ավազակապետին:
    Երկար գնաց հովիվը նրանց հետեւից անտառնեռով ու սարերով, մինչեւ հասան քարայր,
    որտեղ նրանց սպասում էին մնացած ավազակները: Այստեղ նա, ականջ դնելով նրանց
    զրույցներին, իմացավ, որ ավազակները մտադիր են հարձակվել ինչ որ գնացքի վրա եւ թալանել
    ուղեւորներին:
    Շուտով բոլոր ավազակները լավ զինվեցին եւ գնացին: Մենակ մնալով՝ հովիվն
    ուսումնասիրեց քարանձավը, խուզարկեց բոլոր անկյունները, նայեց մեկ այս, մեկ այն քարի
    տակ, փնտրեց ծղոտների տակ եւ վերջապես գտավ այն փոսը, որտեղ ավազակները թալանած
    գանձերն էին պահում՝ գայլի մորթու մեջ փաթաթված. շատ ոսկի, թանկարժեք իրեր եւ փող:
    Հովիվը դրանք լցրեց իր պայուսակը, հետո գետնին փռեց թիկնոցը, մեջը լցրեց այնքան
    բարիք, որքան կարող էր տանել։ Այնպես որ ետ դառնալիս նա կռացել էր հարստության
    ծանրության տակ։ Բայց չկարծեք, թե նա վերադարձավ փարախ՝ իր ոչխարների ու շան մոտ։
    Հիմա նրա ինչի՞ն էր պետք այդ հոտը: Եվ ինչո՞ւ պիտի մենակ ապրեր, եթե այնքան էր
    հարստացել, որ ցանկության դեպքում կարող էր այդպիսի հարյուր հոտ գնել: Հովիվը
    ճանապարհ ընկավ դեպի քաղաք: Եվ ճանապարհին մի ուրախ երգ էր երգում. «Ա՜խ, Հռոմ,
    սքանչելի Հռոմ, քեզ մոտ է գալիս թագավորից հարուստ հովիվը, տրա՜-լյա՜-լյա՜, տրա՜-լյա՜-լյա՜,
    թագավորից հարուստ հովիվը»։

Երկրորդ ավարտ
Երբ ավազակները, փնտրելուց հոգնելով, հեռացան, հովիվը համբուրեց մատանին, որը
փրկել էր իր կյանքը, եւ հենց այդ պահին, այդ համբույրի շնորհիվ նորից տեսանելի դարձավ։ Նա
հասկացավ այդ, քանի որ շունը, որ մինչ այդ հանգիստ քնած էր, տեղից վեր թռավ եւ սկսեց ուրախ
հաչել:

  • Կեցցե՛ս,- ասաց հովիվը,- դու նույնպես հասկանում ես, որ մեր բախտը բերեց։ Այո՛,
    բարեկամս, արի վերջ տանք այս մռայլ կյանքին: Հրաժեշտ տանք այս ձանձրալի ոչխարներին:
    Գիտե՞ս մտքովս ինչ անցավ, կդառնամ դեդեկտիվ, մասնավոր խուզարկու։ Ախր այս մատանու
    օգնությամբ ես հեշտությամբ կարող եմ հետաքննել ցանկացած, նույնիսկ ամենախճճված
    գործերը։ Կարող եմ մտնել տները, բռնել սրիկաներին, ապացույցներ հավաքել, հանցանշաններ
    որոնել, նկարել եւ այդպես շարունակ: Կարճ ասած՝ կբռնեմ բոլոր ամենաճարպիկ ու խորամանկ
    գողերին, ամենահմուտ դրամանենգներին, ամենահանդուգն կողոպտիչներին: Կդառնամ
    ամենահայտնին ամբողջ Իտալիայում ու Շվեցարիայում, գուցե նաեւ ամբողջ Աֆրիկայում։
    Հենց այդպես էլ եղավ, մի քանի ամիս անց Եվրոպայով մեկ թերթերը գրում էին միայն
    «Խուզարկուների արքայի» քաջագործությունների մասին, որը, սակայն, նախընտրում էր ուրիշ
    մականուն՝ «Դոկտոր Անտեսանելիուս»։
    Երրորդ ավարտ
    Հովիվը շատ ուրախացավ, որ բախտն այդպես բերեց։
  • Ի՜նչ հիանալի մատանի է,- ասաց նա,- թող երջանիկ լինի նա, ով տվել է ինձ այս
    մատանին:
    Բայց հիմա էլ նա հանգիստը կորցրեց, քանի որ վախենում էր կորցնել կախարդական
    մատանին:
  • Գրպանումս,- մտածում էր նա,- չի կարելի պահել, թաշկինակ հանելիս կարող եմ
    պատահաբար ցած գցել։ Հենց ընկավ, ցտեսություն, էլ չես գտնի: Մատին նույնպես չարժե դնել։
    Ավելի լավ կլինի թաքցնեմ, թե չէ ինչ որ մեկը կցանկանա գողանալ: Բայց որտե՞ղ։ Ահա՛, այստեղ,
    այս ծառի մեջ մի լավ փչակ կա…
    Այդպես էլ արեց: Մատանին թաքցրեց ծառի փչակում: Իսկ հետո ոչխարները արոտավայր
    տարավ ու սկսեց մտածել, թե ինչպես օգտագործի կախարդական մատանին։: Նա շատ
    հետաքրքիր բաներ մտածեց, բայց դրանցից ոչ մեկին վիճակված չէր իրականանալ։ Քանի դեռ
    հովիվը ոչխարներն էր արածացնում, կաչաղակը տեսավ մատանին, ճանկեց այն ու տարավ իր բույնը։ Իսկ թե որտեղ է գտնվում կաչաղակի բույնը, ոչ ոք չգիտի։ Այնպես որ, հովիվն այժմ այլեւս
  • չէր կարող անտեսանելի դառնալ, իսկ մատանին ընդմիշտ կորավ։
  • Չորորդ ավարտ
  • Նա փորձում էր գտնել մատանին երբ իմացավ, որ մատանին իր տեղում չէր։ Նա տեսավ, որ մատանին ուրիշի մոտ էր, երբ նայեց դեմքին իմացավ, որ դա այն ավազակներից մեկն է։ Նա չգիտեր ինչ անել, որովհետև նա առանց մատանի չէր կարող կռվել։ Հովիվը որոշեց մոտիկանալ ավազակի մոտ մտածելով, որ նա նրան չի հիշի, բայց այդ ավազակը տեսավ նրան և հիշեց նրան։Ավազակը ասաց․
  • —Բարև ,Հովիվ ,այն ժամանակ որտե՞ղ փախար։
  • Հովիվը ասում է․
  • —Լսի՛ր, ես չեմ ուզում կռվել, ես ուղղակի տեսել եմ, որ դու գտել ես իմ կորցրած մատանին կարո՞ղ ես տալ խնդրեմ։
  • Ավազակը ասում է․
  • —Ոչ սա ես եմ գտել այդ օրվանից դա քոնը չէ։
  • Հովիվը մտածեց, որ պետք է կռվել մատանու համար և ասաց։
  • —Դե լավ արի կռվենք ով հաղթեց նրան է լինելու մատանին։
  • Ավազակը համաձայնվեց և կռիվը սկսեց երբ նրանք կռվում էին Հովիվը հաղթում էր, բայց մեկ այնպես խփեց, որ դիմակը ընկավ և հովիվը հասկացավ, որ դա այն մարդն էր, որը տվել էր նրան այդ մատանին ուղակի այդ մարդը չեր կարողացել իմանալ Հովիվին, որովհետև նա փոխվել էր տեսքով և նա վերադարձրեց մատանին։
Ապրիլի 20

Անգլերենի ապրիլյան ֆլեշմոբ

Երբ որևէ մեկին քաղաքավարի ձևով հարցնում ենք, ցանկանու՞մ է ինչ-որ բան, անգլերենում օգտագործում ենք «Would you like…?» ձևը. Փորձեք թարգմանել հետևյալ երկխոսությունը:

-Թեյ կցանկանայի՞ք:
Would you like tea?

-Այո, խնդրում եմ:
Yes, please.

-Կցանկանայիք թեյը շաքարավազո՞վ, թե՞ առանց:
Would you like tea

-Ես կցանկանայի թեյը առանց /without/ շաքարավազի:
yes I Would like tea without

-Կցանկանայի՞ք որևէ այլ բան:/something else/
Would you like something else?

-Այո, կցանկանայի մի կտոր թխվածք:
Yes, I would a piece of cake.

Ահա խնդրեմ, (Here you are)
Here you are.

-Շնորհակալություն:
Thank you

A)B)C) տարբերակներից ընտրեք տրամաբանական շարունակությունը

You have a friend, and it is his/her birthday today.

A) Can you help me with presents?

B) Happy birthday, my dear friend, my best wishes to you and your family

C) It is my birthday today.

You are reading a very interesting book, and you want your friends to read that book, too. What will you say?

a) I usually read a book in the evenings.

b)  I am reading a very good book, and I want you to read it, too.

c) It is a very nice film. Watch it, and you will like it.

Where are you now?

a) We are having dinner.

b) We meet our friends at the cinema.

c) We are at our friends’ party.

You want to go for a walk now. You want your friend to come with you. What will you ask him on the telephone?

a) Hello, Aram what are you going to do tonight? (այս երեկո)

b) Hello, Aram I am sad and I want to go out for a walk now, will you join (կմիանաս ինձ) me, please?

c) Hello, Aram, I am going to school,, will you come with me /կգաս ինձ հետ/?

How do you celebrate Easter in your family?  (5-6 sentences)

Քրիստոս հարեավ ի մեռելոց: Օրհնեալ է հարությունը Քրիստոսի: Christ is risen from the dead. Blessed is the Resurrection of Christ. Go to church-գնալ եկեղեցի, dye eggs ձու ներկել, egg game — ձվախաղ, pilaf with raisins — չամիչով փլավ, fish — ձուկ

Easter is a Christian holiday. We this year celebrated it April 5. We make malts. On that day, we go to church, holy Echmiasin, we come home sit at the table eat eggs and fish, drink wine. On this day I go to outside and play Easter game.

Category: English | LEAVE A COMMENT
Ապրիլի 20

Օրինաչափություն

Օրինաչափությունը տվյալների միջև կապն է, որը կրկնվում կամ փոփոխվում է որոշակի կանոնով:

Օրինակ՝ 2, 4, 6, 8, … թվերի հաջորդականության

  • օրինաչափությունը թվերի կարգավորված աճն է:
  • կանոնը՝ յուրաքանչյուր հաջորդ թիվ հավասար է նախորդին գումարած 2:

​2, 5, 2, 5, … թվերի հաջորդականության

  • օրինաչափությունը թվերի կանոնավոր կրկնությունն է:
  • կանոնը՝ 2 և 5 թվերը կրկնվելով՝ հաջորդում են իրար:

Առաջադրանքներ

1․ Բացահայտի՛ր օրինաչափությունը և օրինաչափության կանոնը.

3, 6, 9, 12, 15

55, 50, 45, 40,35

1, 2, 4, 8,16

☐, △, ◯, ☐, △, ◯, ☐

​20, 22, 26, 32, 40, 50

80, 78, 74, 68, 60, 50

7, 14, 21, 28

☐, ☐, △, △, ◯, ◯, ☐, ☐

​2․ Լրացրո՛ւ պնդումները և դրանք մեկնաբանի՛ր օրինակներով՝ գործածելով օրինաչափությունհաջորդումկրկնվումկրկնությունփոփոխվում բառերը.

  • Օրինաչափությունը ցույց է տալիս, թե ինչպես են տվյալները կրկնվում կամ փոփոխվում  :
  • ​Կանոնը ցույց է տալիս, թե ինչպես են տվյալները հաջորդում միմյանց:
  • ​օրինաչափությունը որոշ տվյալների, երևույթների կամ գործընթացների կրկնություն է :

3․ Հետևելով օրինակին՝ բե՛ր օրինաչափության օրինակներ բնությունից և ներկայացրո՛ւ օրինաչափության կանոնը:

Օրինաչափություն՝ ծառերի կանոնավոր փոփոխությունը տարվա եղանակների հերթափոխության ընթացքում:

Կանոնը՝ գարնանը ծաղկում են, ամռանը պտուղ են տալիս, աշնանը տերևաթափ են լինում, իսկ ձմռանը հանգստանում են:

Օրինաչափություն՝ 

4․ Բացահայտի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս երկու թիվ:

ա) 4, 8, 12, 16, 20, 24, 28, 32, 36

բ) 11, 14, 17, 20, 23, 26, 29,32,35

գ) 7, 11, 15, 19, 23, 27, 31,35,39

դ) 10, 14, 18, 22, 26, 30, 34,38,42

5․ Տրված թվերից առաջ և հետո, ըստ օրինաչափության, ասա՛ 3-ական թիվ:

ա)3018, 3128,3238,3348., 3458, 3568, 3678, 3788, 3898, 4008

բ) 4250, 4049, 3848, 3647, 3446, 3245, 3044, 2843,2642

6․ Տրված թվերից առաջ և հետո, ըստ օրինաչափության, ասա՛ 3-ական թիվ:

ա) 7651,7644,7637, 7630, 7623, 7616, 7609, 7602, 7595

բ)7600,7608, 7616, 7624, 7632, 7640, 7648, 7656, 7664

7․ Գրի՛ր 7 այնպիսի թվեր, որոնցից առաջինը 15-ն է, երկրորդը՝ 25-ը, իսկ մյուսներից յուրաքանչյուրը հավասար է իրեն նախորդող երկու թվերի գումարին:

15, 25,40, 65, 105, 170,275

​8․Գրի՛ր 7 այնպիսի թվեր, որոնցից առաջինը 5-ն է, իսկ սկսած երկրորդից՝ յուրաքանչյուր թիվ իրեն նախորդող թվից մեծ է 5-ով:

5,10,15,20,25,30,35

9․ Աճման կարգով գրի՛ր բոլոր այն եռանիշ թվերը, որոնց տասնավորը պատիկ է 7-ին, իսկ միավորի ու հարյուրավորի գումարը 12 է:
309, 379, 408, 507,606, 676, 705, 775, 804, 874, 903, 973,

10․ Թվերը դասավորիր աճման կարգով:

  1. 1245, 44310, 2055, 228, 525, 1290, 6000006
    228,525,1245,1290,2055,44310,60000006
  2. ​7205, 84435, 284185185, 532235, 370505, 246255
    7205,84435,246255,532235,284185185
  3. ​102345, 123450, 120345, 123405, 123040 

11․ Թվերը դասավորիր նվազման կարգով:

  1. ​124, 320, 6026, 428, 28, 720, 326, 3456526
    3456526, 6026,720,, 428, 326,320,​124,28
  2. ​22300, 324, 1385, 354, 5306, 29302, 357, 5456364
    5456364,, 29302, ​22300, 5306,1385, 357, 354,324
  3. ​222, 444, 888, 1776, 3552, 7104, 14208, 28416 
    28416, 14208, 14208, 7104,3552, 1776,

12․ Անիի մտապահած թիվը եռանիշ կենտ թիվ է, որի միավորի ու տասնավորի գումարը 17 է: Եթե հարյուրավորը կրկնապատկենք, թիվը կմեծանա 300-ով: Ո՞ր թիվն է մտապահել Անին:
389