Ճանապարհ, ժամանակ, արագություն. խնդիրներ
Մարմնի շարժման արագությունը միավոր ժամանակում նրա անցած ճանապարհն է ։
70կմ/ժ արագություն ասելով հասկանում ենք, որ մարմինը 1ժ-ում անեցել է 70կմ ճանապարհ։
Ճանապարհ : ժամանակ= Արագություն
Ճանապարհ= ժամանակ ․ Արագություն
Ճանապարհ։ Արագություն= ժամանակ
Խնդիրներ
Բեռնատարը 740 կմ ճանապարհի առաջին 320կմ-ն անցավ 80կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
320:80=4
740-320=420
420:60=7
7+4=11

- Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1620կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 10 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 2 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։
10-2=8
10+8=18
1620:18=90
90×10=900

- A քաղաքից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 8 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 60կմ, իսկ երկրորդը՝ 80 կմ։
80×8=640
60×8=480
640-480=160

Երևանից հակադիր ուղղություններով շարժվեցին երկու ավտոմեքենա։ Քանի՞ ժամ հետո նրանց միջև եղած հեռավորությունը կլինի 780կմ, եթե մեկը շարժվում է 70կմ/ժ արագությամբ, իսկ մյուսը՝ 10կմ/ժ-ով պակաս արագությամբ։
70-10=60
70+60=130
780:130=6

- 480կմ հեռավորության վրա գտնվող 2 քաղաքներից միաժամանակ իրար հանդիպակաց դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո։ Առաջինը գնում էր 60կմ/ժ արագությամբ։ Որորշիր երկրորդ մեքենայի արագությունը։
3×60=180
480-180=300
300:3=100

- A քաղաքից միաժամանակ հակադիր ուղղություններով դուրս եկան երկու ավտոմեքենա ։ Առաջինի արագությունը 70կմ/ժ էր, իսկ երկրորդինը՝ 20 կմ/ժ -ով ավելի։ Որքա՞ն կլինի նրանց հեռավորությունը 3 ժամ հետո։
70+20=90
90×3=270
70×3=210
270+210=480

