Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին

Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ու արժանիքներ, հետաքրքրություններ ու հենց իրենց բնորոշ հատկանիշներ ունեն: Այդ շնորհներից են՝ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, բարությունն ու ճշմարտասիրությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:
Այս բոլոր հատկանիշներով ու արժանիքներով հայերին օժտել են հայոց աստվածները:
Նրանք իրենց համար շատ կարևոր նպատակ էին դրել՝ այնպես անել, որ հայերին կատարյալ ազգ տեսնեն: Նրանք գտնում էին, որ այս գործում շատ կարևոր է միջամտությունը: Օրերից մի օր հավաքվեցին հայոց աշխարհի աստվածները: Նրանք բոլորը եկել էին գերագույն աստծու՝ Արամազդի երկնային պալատը՝ խելք-խելքի տալու և ելքը գտնելու: Նրանք որոշեցին՝… մի-մի պտղունց ներարկել բոլոր նորածիններին: Աստվածահայր Արամազդը պարգևեց մարդկանց արարչագործություն, սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը՝ սեր և թովչանք, դպրության աստված Տիրը՝ ուսումնատենչություն, ռազմի աստված Վահագնը՝ քաջություն, հյուրասիրության աստված Վանատուրը՝ հյուրընկալություն, ողջախոհության աստված Նանեն՝ իմաստասիրություն: Այս որոշմանը միայն չէր մասնակցել սնուցող մայր Անահիտը. այդ ժամանակ նա ճանապարհորդում էր երկնային հեռաստաններում: Բայց նա էլ անմասն չմնաց. բոլորին պարգևեց աշխատասիրությոսն, բայց ոչ թե մեկ, այլ յոթ պտղունց: Դրա համար էլ հայերը շատ աշխատասեր են:
Հարցեր՝
Ի՞նչ շնորհներ ու արժանիքներ ունեն հայերը հնուց ի վեր։
Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ու արժանիքներ, հետաքրքրություններ ու հենց իրենց բնորոշ հատկանիշներ ունեն: Այդ շնորհներից են՝ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, բարությունն ու ճշմարտասիրությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:
Ո՞ր հատկանիշն է նշվում որպես հայերի ամենաբնորոշ հատկանիշ։
Աշխատասիրությունը
Ովքե՞ր էին հայերին օժտել տարբեր շնորհներով և հատկություններով։
Աստվածահայր Արամազդը պարգևեց մարդկանց արարչագործություն, սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը՝ սեր և թովչանք, դպրության աստված Տիրը՝ ուսումնատենչություն, ռազմի աստված Վահագնը՝ քաջություն, հյուրասիրության աստված Վանատուրը՝ հյուրընկալություն, ողջախոհության աստված Նանեն՝ իմաստասիրություն: Այս որոշմանը միայն չէր մասնակցել սնուցող մայր Անահիտը. այդ ժամանակ նա ճանապարհորդում էր երկնային հեռաստաններում: Բայց նա էլ անմասն չմնաց. բոլորին պարգևեց աշխատասիրությոսն, բայց ոչ թե մեկ, այլ յոթ պտղունց:
Ի՞նչ նպատակ էին դրել հայոց աստվածները հայերի համար։
Նրանք իրենց համար շատ կարևոր նպատակ էին դրել՝ այնպես անել, որ հայերին կատարյալ ազգ տեսնեն
Որտե՞ղ էին հավաքվել հայոց աշխարհի աստվածները խորհրդակցելու համար։
Նրանք բոլորը եկել էին գերագույն աստծու՝ Արամազդի երկնային պալատը՝ խելք-խելքի տալու և ելքը գտնելու։
Ո՞վ էր գերագույն աստվածը, որի պալատում հավաքվել էին մյուս աստվածները։
Արամազդը։
Ի՞նչ պարգևեց մարդկանց սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը։
Սեր և թովչանք
Ո՞ր աստվածն էր մարդկանց տվել ուսումնատենչություն։
Տիրը։
Ո՞վ պարգևեց մարդկանց քաջություն։
Վահագնը
Ինչո՞ւ են հայերը շատ աշխատասեր՝ ըստ տեքստի։
Որովհետև Անահիտը բոլորին պարգևեց աշխատասիրություն, բայց ոչ թե մեկ, այլ յոթ պտղունց: Դրա համար էլ հայերը շատ աշխատասեր են:

